Տորթ «Քաղաք»

Բաղադրությունը
ձու - 6 հատ
շաքարավազ - 3,5բ
կարագ - 350գ
թթվասեր - 2 հատ
սոդա - 2թ գդ.
կակաո - 3ճ գդ.
ալյուր - 2,5բ
եռ. խտացրած կաթ - 1 հատ

Պատրաստման եղանակը

Խմոր. 6 ձու,1,5բ շաքարավազ, լավ հարել, ավելացնել 150գ կարագ, 2 թթվասեր, յուրաքանչյուրի մեջ նախապես ավելացնել մեկական թ գդ. սոդա, 3ճ գդ. կակաո, 2,5բ ալյուր: Ստացված զանգվածը բաժանել 2 մեծ և 1 փոքր մասերի: Թխել առանձին, 170 աստիճան տաքությամբ ջեռոցում:

Կրեմ. 1 եռ. խտացրած կաթ, 200գ կարագ:

Շերտերը միացնել կրեմով, փոքր շերտը կտրատել խառը կտորների, դասավորել որպես չորրորդ շերտ, վրան քսել կրեմ և երկար կտրատած ընկույզը կանգնած դասավորել: Վրայից բարակ շերտով լցնել գլազուր

Comments

Popular Posts