Տորթ «Կիևյան»

Բաղադրությունը

ձու - 6 հատ
շաքարավազ - 1,5բ
կարագ - 400գ
թթվասեր - 1 տուփ
ալյուր - 1բ
սոդա - 0,5թ գդ.
եռ. խտացրած կաթ - 2հատ
կակաո - 2ճ գդ.
ռոմ կամ կոնյակ - 1ճ գդ.
ընկույզ - 250-300գ

Պատրաստման եղանակը

Բեզե. 4ձվի սպիտակուց, 1բ շաքարավազ: Բաժանել 3 մասի: Երկուսը թխել շատ ցածր տաքության ջեռոցում (թիթեղը նախապես տաքացնել և թղթով պատրաստել)45 րոպե: Երրորդ մասից պատրաստել 32 փոքրիկ բրգաձև բեզեներ` 40 աստիճան ջեռոցում, 55-60 րոպե:

Խմոր. 6 ձվի դեղնուց, 0,5բ շաքարավազ, 100գ կարագ, 1տուփ թթվասեր, 0,5թ գդ. սոդա, 1բ ալյուր խառնել և թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:

Կրեմ. 2 եռ. խտացրած կաթ, 300գ կարագ լավ խառնել հարիչով` յուրաքանչյուր խտացրած կաթի մեջ նախապես ավելացնելով 1-ական ճ գդ. կակաո: Վերջում ավելացնել 1ճ գդ. ռոմ կամ կոնյակ:

Տորթը դասավորել հետևյալ կերպ. բեզե - կրեմ - խմոր - կրեմ - 200գ մանր կտրատած ընկույզ - բեզե - կրեմ - 32 փոքրիկ բեզեներ - մանր կտրատած ընկույզ` բաց մասերում:

Comments

Popular Posts