Փահլավա ընկույզով (կամ Սոչիի)

Բաղադրությունը

ձու - 8 հատ
շաքարավազ - 1,5 բաժակ
կարագ - 300գ
թթվասեր - 300գ
ալյուր - 2,5 բաժակ
ընկույզ - 200 գրամ


Պատրաստման եղանակը

Խմոր. 300գ կարագը 4բ ալյուրի հետ լավ խառնել հետ խառնել (դանակով միասին կտրատել կամ հարիչով խառնել): Սեղանի վրա լցնել պատրաստված մասսան, հատած գոգավոր բուրգի տեսք տալ, մեջը լցնել 3 ձվի դեղնուց և 300գ թթվասեր: Պատրաստել փափուկ խմոր և բաժանել 3 գնդի` 2 մեծ և 1 փոքր: 5-10 րոպե թողնել սառնարանում: Փոքր շերտը կիսաեփել ջեռոցում:

Բեզե. 8 ձվի սպիտակուց, 1,5 բաժակ շաքարավազ, ավելացնել մանր կտրատած ընկույզը:

Շերտերը բացել, դասավորել ջեռոցի ամանի մեջ առանց թղթի, վրան լցնել բեզեի կեսը, վրայից դնել կիսաեփած շերտը, բեզեի մյուս կեսը, վրայից փակել երկրորդ մեծ շերտով: Վրան քսել 5 ձվի դեղնուցը ու կտրատել շեղանկայն տեսքով: Եփել մինչև վարդագույն դառնալը:

Comments

Popular Posts