Մեղրով տորթ

Բաղադրություն

ձու - 4 հատ
կարագ - 357գ
մեղր - 3ճ գդ.
շաքարավազ - 1բ
սոդա - 2թ գդ.
ալյուր - 5բ
եռ. խտացրած կաթ - 1 հատ

Պատրաստման եղանակը

Խմոր. 4 ձու, 4ճ գդ. կարագ, 3ճ գդ. մեղր, 1բ շաքարավազ, դնել գոլորշու վրա և խառնել մինչև շաքրավազը հալվի: Կրակից վերցնել, քիչ սառելուց հետո ավելացնել 2թ գդ. սոդա և 5բ ալյուր, պատրաստել 4-5 մեծ և 1 փոքր գունդ և թխել:

Կրեմ. 1 եռացրած խտացրած կաթ, 200-300գ կարագ:

Շերտերը միացնել կրեմով, վրան նույնպես կրեմ քսել և եփած փոքրիկ գունդը փշրել երեսին:

Comments

Popular Posts