Կաթնաշոռով «բանաններ»

Բաղադրությունը

կարագ - 200գ
թթվասեր - 1 հատ
սոդա - 1թ գդ.
ալյուր - 3բ
կաթնաշոռ - 1 տուփ
շաքարավազ - 1բ
չամիչ

Պատրաստման եղանակը

Խմոր. 200գ կարագը, 1 թթվասեր, 1թ գդ. սոդա, լավ խառնել: Ավելացնել 2բ ալյուր, պետք է դառնա փափուկ խմոր, հնարավոր է, անհրաժեշտ լինի ալյուր ավելացնել (կախված է թթվասերի մածուցիկությունից):
Խմորը բաժանել 30 գնդիկների:

Միջուկ. 1 կաթնաշոռ, 1բ շաքարավազ, 0,5բ ալյուր: Խառնել և բաժանել 30 գնդիկների:

Խմորի յուրաքանչյուր գնդիկը բացել ձեռքի մեծությամբ (նշաձև), մեջը գնել միջուկի գնդիկը` նույնպես նշաձև, և մի քանի հատիկ չամիչ: Փակել և ալյուրի օգնությամբ ամրացնել: Թխել նախապես տաքացրած ջեռոցում` ամրացման մասը դնելով թիթեղի կողմից:

Comments

Popular Posts