Տորթ «Պրահա»

Բաղադրությունը

ձու - 3 հատ
շաքարավազ - 1բ
թթվասեր - 1բ
եռ. խտացրած կաթ - 1 հատ
ալյուր - 2բ
ակարգ - 100գ
քացախ - 1ճ գդ.
սոդա - 1թ գդ.

Պատրաստման եղանակը

Խմոր. 3 ձու, 1բ շաքարավազ, 1բ թթվասեր, 1ճ գդ. քացախ, 1թ գդ. սոդա, 0,5 եռ. խտացրած կաթ, 2բ ալյուր:
Թխել ջեռոցում 180 աստիճան տաքությամբ (կլոր կամ ձևավոր ամանով)` սկզբում միացնելով ներքի մասը, ապա, երբ արդեն պատրաստ լինի` վերևինը:
Մի քիչ սառչելուց հետո կիսել երկու մասի (թելի կամ դանակի օգնությամբ):

Կրեմ. 0,5 եռ. խտացրած կաթ, 100գ կարագ:

Շերտերը միացնել կրեմով: Տորթի վրա քսել կրեմի մնացած մասը:
Ըստ ցնակության կարելի է զարդարել ընկույզով, շոկոլադե քերուկով, մանր հատապտուղներով, գլազուրով:

Comments

Popular Posts