Անյուտա

Բաղադրությունը

շաքարավազ - 3 բաժակ
կարագ - 400գ
թթվասեր - 2 տուփ (մեծ)
ալյուր - 2,5 բաժակ
եռացրած խտացրած կաթ - 1բ
ընկույզ - 200 գրամ
սոդա - 1թ. գդալ
կակաո - 7ճ. գդալ
վանիլին - 1 հատ


Պատրաստման եղանակը

Խմոր. 150գ կարագը 2բ շաքարավազի հետ խառնել հարիչով: 1 մեծ տուփ թթվասերի մեջ ավելացնել 1թ. գդ սոդա, խառնել և ավելացնել նախորդ մասսայի հետ: Լավ խառնելուց հետո ավելացնել ալյուր: Խմորը բաժանել 4 մասի` 2-ի մեջ ավելացնել մեկական ճ. գդ կակաո: Շերտերը եփել ջեռոցում:

Կրեմ. 200գ կարագ, 1 փոքր տուփ թթվասեր, 1 եռ. խտացրած կաթ, վանիլին, 200գ աղացած ընկույզ:

Գլազոր. 5ճ. գդ թթվասեր, 5ճ. գդ կակաո, 7ճ. գդ շաքարավազ, 50գ կարագ:

Շերտերը դասավորել գունային հաջորդականությամբ` միացնելով կրեմի շերտերով, վրան լցնել գլազուր:

Comments

Popular Posts