Սուրճով թխվածք

Բաղադրությունը

ձու - 8 հատ
շաքարավազ - 4 բաժակ
կարագ - 550գ
թթվասեր - 300գ
ալյուր - 2,5 բաժակ
կաթ - 2 բաժակ
սուրճ - 2 թեյի գդալ
ընկույզ - 100 գրամ
սոդա - 1թ. գդալ
քացախ - 1ճ. գդալ
կոնյակ - 2ճ. գդալ
աղ

Պատրաստման եղանակը

Խմոր. 6 ձվի դեղնուց, 1,5բ շաքարավազ, 150գ կարագ, 300գ թթվասեր, 2,5բ ալյուր, 1թ. գդ սոդա, 1ճ. գդ քացախ, շատ քիչ աղ: Հերթականությամբ ավելացնել բաղադրիչները և խառնել հարիչով: Ստացված զանգվածը բաժանել 3 մասի: Մեկի մեջ ավելացնել 2ճ. գդ սուրճ: Երկրորդը թողնել սպիտակ: Երրորդի մեջ ավելացնել 2ճ. գդ կակաո: Շերտերը եփել ջեռոցում:

Բեզե. 8 ձվի սպիտակուց, 1,5բ շաքարավազ: Պատրաստել բեզե, ավելացնել 100գ ընկույզ և եշփել ջեռոցում:

Կրեմ. 2 ձվի դեղնուց, 1բ շաքարավազ, 2ճ. գդ ալյուր, 2բ. կաթ: Եփել թույլ կրակի վրա: Թանձր և մածուցիկ դառնալուց հետո վերցնել կրակի վրայից և թողնել սառչի:
400գ կարագը հարիչով խառնել և սառած զանգվածը քիչ-քիչ ավելացնել կարագի վրա: Վերջում ավելացնել 2ճ. գդ կոնյակ: Պատրաստի կրեմը բաժանել 3 մասի: Երկուսի մեջ ավելացնել 3ճ. գդ կակաո:

Շերտերը դասավորել հետևյալ հաջորդականությամբ. սուրճով խմորի շերտ - բեզե - սպիտակ կրեմ - սպիտակ խմորի շերտ - կակաոյով կրեմի շերտ - կակաոյով խմորի շերտ - կակաոյով կրեմի շերտ - վրան ավելացնել քերած շոկոլադի թիթեղներ:

Comments

Popular Posts