Ոզնի

Բաղադրությունը

ձու - 6 հատ
կարագ - 400գ
շաքարավազ - 2բ
մածուն կամ թթվասեր - 2բ
եռացրած խտացրած կաթ - 1 հատ
ալյուր - 2բ
սոդա - 1թ գդ.
ընկույզ

Պատրաստման եղանակը

Խմոր. 6 ձու, 200գ կարագ, 2բ շաքարավազ, 2բ մածուն կամ թթվասեր, 1թ գդ. սոդա, 2բ ալյուր: Հարիչով խառնել` մինչև մածուցիկ դառնալը:
Նախապես պատրաստել ջեռոցի թիթեղը` փայլուն թղթով և կարագով: Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճան և թխել:
Սառչելուց հետո բաժակի օգնությամբ խմորը կտրատել շրջանների, ավելացած խմորը մանրացնել` վերածելով փշուրների: Յուրաքանչյուր շրջանը կիսել մեջտեղից և բոլոր կողմերից և միջից պատել կրեմով:

Կրեմ. 1 հատ եռացրած խտացրած կաթը լավ խառնել 200գ կարագի հետ (կարելի է ավելացնել նաև կակաո` ըստ ցնակության):

Կրեմապատ շրջանների երկու մասերը միացնել իրար, իսկ վրան լցնել ընկույզի մանր կտրատած կտորներ և խմորի փշուրներ:

Comments

Popular Posts