«Կարակում»

Բաղադրությունը

ձու - 5 հատ
շաքարավազ - 1բ
կարագ - 300գ
ալյուր - 3բ
սոդա - 0,5թ գդ.
աղ
կակաո - 1ճ գդ.
ջեմ

Պատրաստման եղանակը

Խմոր. 5 ձվի դեղնուց, 2/3բ շաքարավազ, լավ հարել: Ավելացնել 300գ կարագ, 0,5թ գդ. սոդա, մի քիչ աղ, 3բ ալյուր: Խմորը բաժանել 3 գնդի: Մեկի մեջ ավելացնել 1ճ գդ. կակաո:

Բեզե. 5 ձվի սպիտակուց, 1/3բ շաքարավազ:

Սպիտակ գունդը բացել թիթեղի մեջ, վրան քսել ջեմ (շատ համեղ է քիչ թթու սալորի ջեմով), այնուհետև լցնել բեզեն: Մյուս երկու գնդերը սառնարանում նախապես սառեցնել, ապա քերել մեծ անցքերով քերիչով և հերթականությամբ` սկզբում կակաոյով քերուկը, ապա` սպիտակը լցնել բեզեի վրա: Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում: Մատուցելուց վրան ցանել շաքարի փոշի:

Comments

Popular Posts