Տորթ «Հունական»

Բաղադրությունը

կարագ - 700գ
թթվասեր - 2 հատ
ալյուր - 4բ
սոդա - 1թ գդ.
քացախ - 1ճ գդ.
եռ. խտացրած կաթ - 3 հատ
ընկույզ - ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Խմոր. 400գ կարագ, 2 թթվասեր, 1ճ գդ. քացախ, 1թ գդ. սոդա, 4բ ալյուր, խառնել և բաժանել 10 գնդի: Դնել սառնարանի մեջ և ջեռոցը միացնել, որ տաքանա, 180աստիճան: Թխել 10 շերտ:

Կրեմ. 3 եռ. խտացրած կաթ, 300գ կարագ:

Շերտերը միացնել կրեմով, վրան`կտրատած ընկույզ:

Comments

Popular Posts