Ելակով տորթ

Բաղադրությունը

ձու - 14 հատ
շաքարավազ - 2բ
ալյուր - 2բ
կաթ - 1բ
կարագ - 200գ
շաքարի փոշի - 1բ
ելակ - 1կգ

Պատրաստման եղանակը

Խմոր. 14 ձուն 1,5բ շաքարավազի հետ հարել 45 րոպե: Աստիճանաբար ավելացնել 1,5բ ալյուր: Ցանկալի է խմորը եփոլ կաթսայի մեջ: Կաթսան նախապես թույլ տաքացնել, պատրաստել կլոր տեսքի թիթեղը յուղոտ թղթով, խմորը տեղափոխել թիթեղի վրա և տեղավորել կաթսայի մեջ: Բերանն ամուր փակել սրբիչով փաթաթած կափարիչով և վրան ծանրություն դնել: Եփել շատ ցածր կրակի վրա 1ժամ 20րոպե առանց բացելու: Պատրաստ լինելուց հետո հանել և տեղափոխել սառչելու:
Թելի կամ դանակի օգնությամբ վերևից 1/3 մասով կտրել (կարծես խմորի կափարիչ լինի), ներքևի մասում փոս անել` կողքերից թողնելով 5սմ լայնությամբ շերտ:

Կրեմ. 1բ կաթը և 1ճ գդ. այլուրը եփել միասին և թողնել սառչի: 200գ կարագը 1բ շաքարի փոշու հետ լավ հարել: Կաթով և ալյուրով զանգվածը գդալ-գդալ ավելացնել կարագի և շաքարի փոշու զանգվածին:

Միջուկը. 0,5կգ ելակին ավելացնել 0,5բ շաքարավազ և խմորի փորած մասի մնացորդները:

Տորթը դասավորել հետևյալ կերպ. Խմորի փորված շերտի մեջ լցնել միջուկը, վրայից քսել կրեմ, ապա փակել խմորի բարակ շերտով և վրան ու կողքերին քսել կրեմ: Տորթը զարդարել կտրատված ելակով և անանուխի մի քանի տերևով:

Comments

Popular Posts