Բլիթներ

Բաղադրություն

ձու - 3 հատ
կաթ - 3բ
ալյուր - 2բ
ձեթ - 1ճ գդ.
ջուր - 2բ
աղ

Պատրաստման եղանակը
Ձու, կաթ, ալյուր և մի քիչ աղ խառնել իրար հետ և ցանցի օգնությամբ բացել ալյուրի գնդիկները (միատարր հեղուկ ստանալու համար): Ավելացնել ձեթ, ապա` հաջորդաբար խառնելով` 2բ ջուր:

Տապակելու ամանը լավ տաքացնել, շատ քիչ ձեթապատել (կամ օգտագործել հատուկ տեֆլոնապատ աման առանց ձեթի)և փոքրիկ շերեփի օգնությամբ լցնել ստացված զանգվածից, տարածել տապակելու ամանի երկայքով այնպես, որ ստացվի բարակ շերտ: Գազօջախի կրակը` միջինից բարձր: Յուրաքանչյուր վերցնելուց առաջ ցանկալի է շերեփով լավ խառնել ընդհանուր մասսան, որպեսզի անահամչափություններ չլինեն: Տապակել երկու կողմից և դասավորել ստացված շերտերը բրգաձև: Շերտերի միջև ձեթի բարակ շերտ անել, որպեսզի չկպչեն:

Բլիթները կարելի է լցոնել մսով, սնկով, կաթնաշոռով, պինդ մուրաբաներով, կանաչիներով և այլն:

Comments

Popular Posts