Սև ու սպիտակ

Բաղադրությունը

ձու - 5 հատ
շաքարավազ - 3բ
կաթ - 2բ
կարագ - 100գ
ալյուր - 2,5բ
կակաո - 5ճ գդ
սոդա
քացախ

Պատրաստման եղանակը

Խմոր. 1բ շաքարավազը և 1բ եփած կաթը 1-2 րոպե եռացնել: 200գ կարագը խառնել 1բ շաքարավազի հետ` մինչև սպիտակելը, ավելացնել 5 ձվի դեղնուց և հարիչով խառնել: 5 ձվի սպիտակուցը լավ հարել և ստացված երեք մասերը միացնել իրար հետ: Հարիչով լավ խառնել: 1թ գդ. սոդան և 1ճ գդ. քացախը նախապես խառնել և ավելացնել խմորին: Վերջում ավելացնել 2,5բ ալյուր: Բաժանել երկու մասի, մեկի մեջ ավելացնել 3ճ գդ. կակաո:

Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե` սկզբում միացնելով ներքևի ջեռուցիչը, ապա վերջին 10 րոպեների ընթացքում նաև վերևինը:

Սառչելուզ հետո վրան ավելացնել գլազուր:

Գլազուր. 4ճ. գդ կաթը և 1բ շաքարավազը եռացնել, մինչև դառնա միատարր: Ավելացնել 2ճ. գդ կակաո և 100գ կարագ: Տաք վիճակում լցնել թխվածքի վրա:

Comments

Popular Posts