Տորթ «Համբույր»

Բաղադրությունը

ձու - 5 հատ
կարագ - 400գ
շաքարավազ - 2,5բ
ալյուր - 3բ
կաթ - 1բ
քացախ - 2ճ գդ.
սոդա - 0,5թ գդ.
ընկույզ - 200գ

Պատրաստման եղանակը

Խմոր. 150գ կարագ, 0,5բ շաքարավազ, 2 ձվի դեղնուց, 2ճ գդ. քացախ, 0,5թ գդ. սոդա լավ խառնել հարիչով: Ավելացնել 2,5բ ալյուր, պատրաստել փափուկ խմոր և բաժանել երկու գնդի: Եփել ջեռոցում 180 աստիճան տաքությամբ` սկզբում միացնելով ներքևի ջեռուկները, ապա վերջին 5-7 րոպեների ընթացքում նաև` վերևինը:

Բեզե. 5 ձվի սպիտակուց, 1բ շաքարավազ, 200գ մանր կտրատված ընկույզ:
Ջեռոցի թիթեղի վրա պատրաստել յուղոտ թուղթը, ստացված զանգվածը տեղափոխել թիթեղի վրա և եփել թույլ ջեռոցում` 60-70 աստիճան: Երբ ստանա վարդագույն երանգ, հանել ջեռոցից և թողնել սառչի:

Կրեմ. 2ճ գդ. ալյուր, 2 ձվի դեղնուց, 1,5բ շաքարավազ, 2բ կաթ եփել: Մածուցիկ և թանձր դառնալուն պես վերցնել կրակի վրայից: 250գ կարագը նախապես խառնել հարիչով և սառած զանգվածը աստիճանաբար ավելացնել կարագին և խառնել հարիչով:

Շերտերը դասավորել հետևյալ հաջորդականությամբ. խմորի շերտ - կրեմ - բեզե - կրեմ - խմորի շերտ - կրեմ: Վրան կարելի է կտրատել ընկույզ և լցնել կոկոսի քերուկ:

Comments

Popular Posts