Նապոլեոն (շերտավոր խմոր)

Բաղադրությունը

ձու - 6 հատ
կարագ - 1կգ
ալյուր - 7բ
քացախ - 3ճ գդ.
աղ
լիմոնի աղ

Պատրաստման եղանակը

200գ կարագը ձեռքով հարել և մեկ-մեկ ավելացնել 6 ձվի դեղնուց, անընդհատ խառնելով` մինչև ստացվի միասեռ զանգված: Ավելացնել 2բ ջուր, քացախ և քիչ աղ: Ավելացնել 6բ ալյուր և պատրաստել փափուկ խմոր: Գնդի ձևով կլորացնել և բարձրացնելով հարվածել տախտակին 20 րոպե: Դնել ափսեի մեջ, ծածկել սրբիչով և տեղափոխել սառնարան:
800գ կարագը խառնել 1բ ալյուրի հետ և բաժանել 15 մասի:
Սառնարանում 2 ժամ մնալուց հետո խմորը հանել, բաժանել 15 մասի: Յուրաքանչյուրը բացել գրտնակով, վրան քսել կարագե գնդիկներից մեկը` 3-4սմ հաստությամբ, ապա խմորը ծալել 4 շերտով և դնել սառնարանի մեջ 2-3 ժամ:
2 անգամ խմորը գրկնակով բացել-փակել նույն ուղղությամբ: 3-րդ անգամ խմորը բացել ջեռոցի թիթեղի չափերով, ապա կրկին փակել ծրարի պես: 4-րդ անգամ բացելուց կարելի է արդեն տեղափոխել ջեռոց և եփել:

Comments

Popular Posts