Skip to main content

Posts

Featured

Բալով թխվածք

Բաղադրությունը ալյուր - 3բ կեֆիր - 1բ կարագ - 200գ սոդա կամ փխրեցուցիչ (разрыхлитель) - 1թ.գդ. վանիլին աղ բալ - 500գր շաքարավազ - 0.5բ շաքարի փոշի Պատրաստման եղանակը Խմոր. 1. Կեֆիրը և կարագը լավ խառնել, ինչպես նաև խառնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և վանիլինը (ըստ ցանկության), ստացված զանգվածները միավորել: 2. Խմորը բացել ուղղանկյուն ձևով և բաժանել հավասար և երկար մասերի (7-8սմ լայնությամբ և 25-30սմ երկարությամբ): 3. Յուրաքանչյուր մասի վրա շարքով դասավորել նախապես բալը (առանց կուտ): 4. Բալի շարքերի վրա ավելացնել շաքարավազ և յուրաքանչյուր մասը առանձին փաթաթել: 5. Ստացված "ձողիկները" սպիրալաձև դասավորել ջեռոցի տարայի մեջ և թխել 30-40 րոպե 200C ջերմաստիճանով՝ սկզբում միացնելով միայն ներքևի ջեռուցումը, ապա վերջին 10 րոպեն միացնելով միայն վերևի ջեռուցումը: 6. Ջեռոցից հանելուց հետո անմիջապես լցնել շաքարի փոշին և թողնել սառչի: Բաղադրատոմսը՝ այստեղից http://www.adme.ru/zhizn-kuhnya/hitryj-pirog-s-vishnej-995810/

Latest Posts

Սեր

Կիտրոնով կամ հատապտուղներով թխվածք

Էսկիմո

Վարդ

Տորթ «Գարուն»

Մսով կարկանդակ

Տորթ «Արջուկ»

Թխվածք «Ընկույզ»

Մոշով տորթ

Խաչապուրի