Տորթ «Գարուն»

Բաղադրությունը
ձու - 2
շաքարավազ - 1բ
կարագ - 100գ
սոդա - 0.5թ գդ.
մեղր - 1ճ գդ.
ալյուր - 2բ
թթվասեր - 1
շաքարի փոշի - 0.5բ
ընկույզ - 200գ


Պատրաստման եղանակը
Խմոր. 2 ձու, 1բ շաքարավազ լավ հարել, ավելացնել 50գ կարագ, 0.5թ գդ. սոդա, 100գ կտրատած ընկույզ, 1ճ գդ. մեղր, 2բ ալյուր, լավ հարել, բաժանել 3 մասի և թխել:
Կրեմ. 1 թթվասերը խառնել 0..5բ շաքարի փոշու հետ, ավելացնել 50գ կարագ, 100գ շատ մանր կտրատած ընկույզ: 1 ժամ թողնել սառնարանում:
Խմորները միցնել կրեմով, վրան քսել կրեմ և հատապտուղներ:

Comments

Popular Posts