Ադամաթուզով թխվածք

Բաղադրությունը
ձու - 6 հատ
շաքարավազ - 1.5բ
մեղր - 3ճ գդ.
քացախ - 1ճ գդ.
սոդա - 1թ գդ.
ալյուր - 3բ
կարագ - 250գ
խտացրած կաթ - 1 հատ
ադամաթուզ - 7 հատ
շոկոլադ - 300գ
ձեթ - 1ճ գդ.

Պատրաստման եղանակը

Խմոր. 6 ձուն հարել, ավելացնել 1,5բ շաքարավազ, պատրաստել բեզե: Ավելացնել 3ճ գդ. մեղր, 1ճ գդ. քացախ, 1թ գդ. սոդա, լավ խառնել: Ավելացնել 3բ ալյուր: Ջեռոցը նախապես տաքացնել 180աստիճան և թխել` նախապես յուղաթղթով պատրաստված թիթեղի մեջ:

Կրեմ. 250գ կարագը լավ հարել, մինչև սպիտակի, ավելացնել 0,5 ադամաթուզ և 1 հատ չեփած խտացրած կաթ:

Խմորը դանակի կամ թելի օգնությամբ լայնությամբ բաժանել 2 մասի: Առաջին շերտի վրա քսել կրեմ, ապա 1 ադամաթուզը շատ բարակ կտրատել և դասավորել շերտի վրա: Վրայից դնել երկրորդ շերտը և քսել կրեմ: Թողնել սառանարում 30-45 րոպե:
Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և ավելացնել 1ճ գդ. ձեթ:
Թխվածքը սառնարանից հանել և վրան դասավորել միջին հաստության կտրատած ադամաթուզերը, վերջում բարակ շերտով լցնել շոկոլադը:

Comments

Popular Posts