Լոլիկով և սնկով աղցան


Բաղադրությունը
(1 ափսեի համար)
լոլիկ - 2 հատ
սունկ - 150գ
ռոկֆոր պանիր - 50գ (1 հատ եռանկյունիկ)
մայոնեզ
սամիթ
սև պղպեղ
աղ

Պատրաստման եղանակը
Սունկը տապակել ձեթով, սև պղպեղ և աղ անել: Սունկն առանձնացնել, իսկ մնացած ձեթի մեջ լցնել մայոնեզ և 1 րոպե խառնել կրակի վրա, ապա ավելացնել սունկը, կրակն անջատել և խառնել: Հարթ ափսեի վրա կլոր կտրատել լոլիկը (1 ափսեր վրա 8-10 կլոր կտրատած լոլիկ), յուրաքանչյուր լոլիկի վրա դասավորել սունկը, ապա շատ քիչ մայոնեզ, քերած ռոկֆոր պանիր և մանր կտրատած սամիթ: Կարելի է ռոկֆոր պանրի և մայոնեզի փոխարեն օգտագործել հոլանդական պանիր և թթվասեր, ինչպես ցույց է տրված նկարում:

Comments

Popular Posts