Աղցան «Ձկնիկները ջրում»

Բաղադրությունը
(6 բաժին)
շպրոտ - 1 հատ
սպիտակ սոխ - 1 հատ
թթվասեր - 1հատ
կարտոֆիլ - 2 հատ
գազար - 2 հատ
ձու - 2 հատ
կանաչի

Պատրաստման եղանակը
Ափսեի վրա շերտերով դնել.
շպրոտների պոչիկները առանձնացնել, մյուս մասը կտրատել և դասավորել ափսեի վրա` հերթականությամբ շերտերով ավելացնելով կտրատրած սոխ, թթվասեր, եփած և քերած կարտոֆիլ, քերած գազար, թթվասեր, եփած և քերած ձու: Շպրոտի պոչիկները դասավորել վերևից և ավելացնել կտրատած կանաչի:

Comments

Popular Posts