Տորթ «Արջուկ»

Բաղադրությունը
ձու - 4
կարագ - 200գ
թթվասեր - 200գ
ալյուր - 2.5բ
շաքարավազ - 1բ
ընկույզ - 1.5բ
աղ
սոդա

Պատրաստման եղանակը
Խմոր. 4ձվի դեղնուց, 200գ կարագ, 200գ թթվասեր, 1թ գդ. սոդա, աղ, 2.5բ ալյուր: Խառնելուց հետո թողնել 15 րոպե, ապա բաժանել 3 գնդի:
Բեզե. 4ձվի սպիտակուց, 1բ շաքարավազ, պատրաստել բեզե, վերջում ավելացնել 1.5բ կտրատած ընկույզ:
Ջեռոցի թիթեղի վրա բացել առաջին շերտը, վրան լցնել բեզեի կեսը, ապա բացել մյուս խմորը և դնել բեզեի վրա, լցնել բեզեի մյուս կեսը, խմորի երրորդ շերտը և թխել ջեռոցում: Վերջում կարելի է վրան գլազուր ավելացնել:

Comments

  1. Բարեվ դեզ, շատ շնորակալություն բաղադրատոմսի համար, բայց առաջին անգամ պատրաստելու համար մանրուքներ կա որ լիներ շատ կոգներ։ ջերմաստիճանե ինչքան պետքե լինի և ինչան պետքե եփի։ նաև գլազուրե ։ շատ շնորակալություն

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts