Ինչպես պատրաստել...

Կրեմ (եփած)
3 ձվի դեղնուցը և 1բ շաքարավազը. անընդհատ խառնելով ավելացնել 3ճ գդ. (լիքը) ալյուր, ապա` 3բ տաք կաթ և եփել մինչև պնդանա: Վերցնել կրակից և թողնել սառչի: 200գ կարագը հարել և գդալ-գդալ ավելացնել արդեն սառը եփուկը:

Գլազուր
4ճ. գդ կաթը և 1բ շաքարավազը եռացնել, մինչև դառնա միատարր: Ավելացնել 2ճ. գդ կակաո և 100գ կարագ: Տաք վիճակում լցնել թխվածքի վրա:

Գլազուր սերուցքով
200գ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել 0.5բ սերուցք, լավ հարել, ավելացնել 20գ կարագ: Եփել այնքան, մինչև դառնա միատարր:

Պատրաստի գլազուրը թխվածքի վրա լցնել գոլ կամ մի քիչ տաք վիճակում և թողնել սառչի:
Գլազուրով թխվածքը կտրելուց առաջ դանակը թրջել տաք ջրով:


Popular Posts