Բալով թխվածք


Բաղադրությունը
ալյուր - 3բ
կեֆիր - 1բ
կարագ - 200գ
սոդա կամ փխրեցուցիչ (разрыхлитель) - 1թ.գդ.
վանիլին
աղ
բալ - 500գր
շաքարավազ - 0.5բ
շաքարի փոշի

Պատրաստման եղանակը
Խմոր. 1. Կեֆիրը և կարագը լավ խառնել, ինչպես նաև խառնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և վանիլինը (ըստ ցանկության), ստացված զանգվածները միավորել:
2. Խմորը բացել ուղղանկյուն ձևով և բաժանել հավասար և երկար մասերի (7-8սմ լայնությամբ և 25-30սմ երկարությամբ):
3. Յուրաքանչյուր մասի վրա շարքով դասավորել նախապես բալը (առանց կուտ):
4. Բալի շարքերի վրա ավելացնել շաքարավազ և յուրաքանչյուր մասը առանձին փաթաթել:
5. Ստացված "ձողիկները" սպիրալաձև դասավորել ջեռոցի տարայի մեջ և թխել 30-40 րոպե 200C ջերմաստիճանով՝ սկզբում միացնելով միայն ներքևի ջեռուցումը, ապա վերջին 10 րոպեն միացնելով միայն վերևի ջեռուցումը:

6. Ջեռոցից հանելուց հետո անմիջապես լցնել շաքարի փոշին և թողնել սառչի:

Բաղադրատոմսը՝ այստեղից http://www.adme.ru/zhizn-kuhnya/hitryj-pirog-s-vishnej-995810/

Comments

Popular Posts