Աղցան «Թռչնի բույն»


Բաղադրությունը
կարտոֆիլ - 4 հատ
ձու - 4 հատ
սունկ - 300գ
հավի սպիտակ կրծքամիս - 0.5կգ
թթվասեր կամ մայոնեզ
սոխ
սամիթ
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բարակ կտրատել և տապակել: Ձուն եփել, առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը կտրատել երկարությամբ` բարակ ձողերով: Սունկը սոխով տապակել` կտրատելով բարակ ձողիկների պես, ավելացնել հավի եփած և թելիկներ պես կտրատած միսը, ապա ավելացնել մայոնեզը (կամ թթվասեր, չափը` ըստ ցանկության): Առանց կրակն անջատելու մի քանի րոպե անընդհատ խառնել: Կրակից վերցնել և ավելացնել շատ քիչ մայոնեզ կամ թթվասեր:
Հարթ ափսեի վրա հերթով շերտերով դասավորել` կարտոֆիլը, ձվի սպիտակուցը, սունկի և հավի եփուկը, յուրաքանչյուր շերտը կարելի է աղ անել:
Սամիթը շատ մանր կտրատել և դասավորել ափսեի երկայնքով: Ձվի դեղնուցները դնել աղցանի վրա թռչնի ձվերի պես: Վրան ավելացնել սև պղպեղ:

Comments

Popular Posts