Մոշով տորթ

Բաղադրությունը
ձու - 16
շաքարավազ - 4բ
ալյուր - 2բ
մոշ - 500գ

Պատրաստման եղանակը
Խմոր. 12 ձու, 2բ շաքարավազ, լավ հարել (այնքան, մինչև վրան խոր զիգզագներ առաջանան և ծավալը ավելանա մոտ 2 անգամ): 2բ ալյուրն աստիճանաբար ավելացնել ստացված զանգվածին և անընդհատ խառնել: Եփել թույլ կրակի վրա 2 ժամ (ջեռոցում կամ կաթսայի մեջ` վրայից սրբիչով և կափարիչով ծածկած):

Միջուկ. 500գ մոշը և 1բ շաքարավազը խառնել և թողնել սառնարանում մինչև խմորը եփվի:

Բեզե. 4 սպիտակուց և 1բ շաքարավազ

Եփած խմորը մեջտեղից կիսել (թելով կամ դանակով) և դնել մոշը, ծածկել, վրան լցնել բեզեն և թողնել ջեռոցում 5 րոպե: Վրայից զարդարել մոշով կամ այլ հատապտուղներով:

Comments

Popular Posts