Կիտրոնով կամ հատապտուղներով թխվածք

Բաղադրությունը
ձու - 5 հատ
շաքարավազ - 2բ
կարագ - 200գ
թթվասեր - 1բ
ալյուր - 2բ/3բ
սոդա - 1թ. գդ
քացախ - 1ճ. գդ
կիտրոն - 0,5 - 1 հատ
/այլ հատապտուղ կամ միրգ` ըստ ցանկության/
վանիլին

Պատրաստման եղանակը
Խմոր - 5ձվի դեղնուցին ավելացնել 1բ շաքարավազ, լավ խառնել: Ավելացնել 200գ կարագ, 1բ /միջինից մի քիչ մեծ/ թթվասեր` նախապես թթվասերի մեջ խառնելով սոդան և քացախը, 2բ /3բ հատապտուղներով թխվածքի դեպքում/ ալյուր և քիչ վանիլին:

Բեզե - 5ձվի սպիտակուցին ավելացնել 1բ շաքարավազ:
Կիտրոնն աղալ կամ քամել, ավելացնել քիչ վանիլին և խառնել պատրաստի բեզեի հետ:

Կիտրոնով թխվածքի համար
Խմորը բաժանել երկու մասի և թխել ջեռոցում: Սառչելուց հետո շերտերը միացնել բեզեով, վրան նույնպես բարակ շերտով բեզե քսել: Խմորի կողքերից քերել չոր մասերը և լցնել թխվածքի վրա:
Թխվածքը 4-5 ժամ թողնել սառնարանում:

Հատապտուղներով թխվածքի համար
Մեկ շերտով եփել` մինչև վարդագույն դառնալը: Վրան դնել հատապտուղներ /օրինակ` բալ/ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև կտրատած մրգեր և 5 րոպեով տեղադրել ջեռոցում: Հանելուց և սառչելուց հետո ավելացնել բեզեն` առանց կիտրոնի և նորից տեղափոխել ջեռոց: Եփել միչև բեզեի վարդագույն դառնալը:

Comments

Popular Posts