Միկադո

Բաղադրությունը

ձու - 7 հատ
թթվասեր - 1բ
շաքարավազ - 1բ
կարագ - 600գ
ալյուր - 5բ
եռ. խտացրած կաթ - 2 հատ
կակաո - 1ճ գդ.շ
սոդա

Պատրաստման եղանակը

Խմոր. 1բ թթվասերը և 1թ գդ. սոդան խառնել, ավելացնել 3 ձու, խառնել, ավելացնել 100գ կարագ, խառնել հարիչով, ապա 1բ շաքարավազ և 5բ ալյուր: Պատրաստել 7-8 գունդ: Գրտնակի օգնությամբ գնդերը բացել ջեռոցի ամանի մեջ և թխել:

Կրեմ. 4 ձվի դեղնուց, 1բ շաքարավազ, 500գ կարագ, 2 հատ եռացրած խտացրած կաթ, 1ճ գդ. կակաո: Հարիչով լավ խառնել:

Շերտերը միացնել կրեմով, վրան շաղ տալ շոկոլադի փոշի և քերած թիթեղիկներ:

Comments

Popular Posts