«Տղամարդու իդեալ»

Բաղադրությունը

ձու - 3 հատ
շաքարավազ - 1,5բ
մեղր - 3ճ գդ.
կոնյակ - 3ճ գդ.
կարագ - 250գ
ալյուր - 3բ
ընկույզ - 300գ
եռ. խտացրած կաթ - 1 հատ
սոդա - 1թ գդ.

Պատրաստման եղանակը

Խմոր. 3 ձու, 1,5բ շաքարավազ, 1թ գդ. սոդա, 3ճ գդ. մեղր, 3ճ գդ. կոնյակ, 50գ կարագ, 3բ ալյուր, 150գ ընկույզ: Հերթականությամբ ավելացնելով խառնել հարիչով: Բաժանել 2 մասի և տխել նախապես տաքացրած ջեռոցում` 180 աստիճանում (թիթեղը նախապատրաստել յուղոտ թղթով):

Կրեմ. 1 հատ եռացրած խտացրած կաթը հարել 200գ կարագի հետ: Ավելացնել 100գ ընկույզ:(Կրեմը կարելի է երկու բաժին պատրաստել)

Շերտերը միացնել կրեմով, վրան նույնպես քսել կրեմ, զարդարել ընկույզով:

Comments

Popular Posts